Բաժիններ՝

Սաակաշվիլին պատրաստ է կոռուպցիայի դեմ պայքարում օգնել Ուկրաինային

Obozrevatel.com-ի փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստ է հակակոռուպցիոն օրենքների նախապատրաստման ու Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի ստեղծման հարցերում օգնել Ուկրաինայի իշխանություններին:

Սաակաշվիլին հայտարարել է, որ ներկայումս Ուկրաինայում գործում է այնպիսի համակարգ, որը թույլ չի տալիս չգողանալ. «Դրա համար էլ պետք է կոտրել այն: Այդ համակարգից շատ-շատերն են սնվում: Միակ մեթոդն այն է, որ պետք է հնարավորություն տալ այդ համակարգի մարդկանց փոխարինել նրանցով, ովքեր որևէ ընդհանուր բան չունեն այդ համակարգի հետ»:

Սաակաշվիլին արժանին է մատուցել Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյին ու կառավարությանը, որ նրանք համարձակություն են ունեցել հրավիրել օտար մասնագետների, ինչի շնորհիվ էլ ներկայումս նրանց հետ աշխատում է վրացիների մեծ խումբ` օգնելով պատրաստել հակակոռուպցիոն փաթեթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս