
Ադրբեջանում ոստիկաններին արգելել են սելֆի անել իրենց ամրակցված զենքերի հետ

Qafqazinfo-ի փոխանցմամբ` Ադրբեջանում ոստիկանության աշխատակիցներն արգելել են սոցցանցերում տարածել իրենց ամրակցված զենքով սեփական լուսանկարները: Լրատվամիջոցի աղբյուրը հայտնել է, որ այդ որոշումն ընդունվել է այն պատճառով, որ ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը դժգոհ է իր ենթակաների պահվածքից:
Ուսուբովը նախարարությունում տեղի ունեցած խորհրդաժողովում զգուշացրել է, որ սոցցանցներում այդօրինակ ակտիվությունը պատժվելու է: Հայտնի է, որ արդեն իսկ աշխատանքից հեռացվել է Գարադաղի շրջանի ոստիկանության աշխատակիցը, ով տարածել է լուսանկարներ, որոնցում երևում է նրան ամրակցված զենքը: