Բաժիններ՝

Ուկրաինայի պետպարտքը գերազանցել է մեկ տրիլիոն գրիվնայի սահմանագիծը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի ընդհանուր պետպարտքը կազմել է ավելի քան 1 տրիլիոն գրիվնա (69.3 միլիարդ դոլար): Այս մասին են վկայել Ուկրաինայի ֆինանսների նախարարության տվյալները:

Ազգային արժույթի արժեզրկման պատճառով գրիվնայի տեսքով գումարի չափը հոկտեմբերի հետ համեմատ աճել է գրեթե 10 տոկոսով: Ընդ որում, տարեսկզբից սկսած` արժութային տեսքով Ուկրաինայի պետպարտքը նվազել է 5 տոկոսով: Նոյեմբերին արտաքին պետպարտքը կազմել է 39.7 միլիարդ դոլար կամ ողջ գումարի 57 տոկոսը, իսկ ներքին պետպարտքը` 29.5 միլիարդ դոլար:

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի խոսքերով` Դոնբասի հակամարտության պատճառով  Ուկրաինայի տնտեսությունը կորցրել է եկամուտների 20 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031