Բաժիններ՝

Ադրբեջանում դատախազության աշխատակիցները խուզարկել են «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցներն այսօր առավոտյան եկել են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության Բաքվի գրասենյակ և սկսել են խուզարկություն անցկացնել:

Խուզարկությունն անցկացվել է դատական որոշման հիման վրա: Խուզարկության ժամանակ գրասենյակում անջատվել են հեռախոսներն ու համացանցը, իսկ գրասենյակի աշխատակիցներին չեն թույլատրել մոտենալ իրենց համակարգիչներին:

Գլխավոր դատախազության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը գայտարարել է, որ խուզարկության անցկացումը կապված է Ծանր հանցագործությունների գծով հետաքննչական վարչության վարած քրեական գործի հետաքննման հետ: Դրա հետ մեկտեղ նա չի մանրամասնել, թե քրեական որ գործի մասին է խոսքը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031