Եթե չլիներ Իվանիշվիլին, ապա Վրաստանում տեղի կունենար պատերազմ. Գարիբաշվիլի
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` եթե Վրաստանում տեղի չունենար իշխանափոխություն, ապա երկրում կլիներ պատերազմ, և իրավիճակը կլիներ ավելի վատթար, քան Ուկրաինայում է: Այս մասին այսօր լրագրողների հետ ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին.
«Միակ բանը, որը կարող եմ ասել պատասխանատվությամբ, այն է, որ եթե այստեղ լիներ Միխեիլ Սաակաշվիլին, ես ձեզ վստահեցնում եմ 101 տոկոսով, ապա այսօր մեր երկրում տիրում էր սարսափ, պատերազմ ու սարսափելի անկարգություններ, իրավիճակը կլիներ ավելի վատ, քան այսօր Ուկրաինայում է:
Վրաստանի ներկայիս իշխանությունները չեն ձեռնարկում սադրանքներ, փոխարենը խելամիտ ու պրագմատիկ մոտեցում են ցուցաբերում այս կամ այն հարցի հանդեպ: Եթե Բիձինա Իվանիշվիլին չգար քաղաքականություն, չբերեր «Վրացական երազանքը», ես ձեզ վստահեցնում եմ, որ իրավիճակը կլիներ շատ ավելի բարդ, քան այսօր Ուկրաինայում է: Դա իրականություն է»: