![](/banners/BeFunky-design.jpg)
2015 թվականին ռուսական ԶԼՄ-ներում խոշոր կրճատումներ են սպասվում. Известия
![](https://168.am/wp-content/uploads/2014/12/top20-smi1.jpg)
Ռուսական Известия թերթի փոխանցմամբ` ռուսական ԶԼՄ-ները 2015 թվականին կրճատելու են իրենց աշխատակիցների 10-15 տոկոսին, ինչպես նաև կարող են հաստիքը կրճատել ևս մեկ քառորդով: Դաշնային կառավարական Российская газета թերթն իր աշխատակիցներին կրճատում է 10 տոկոսով, իսկ Մոսկվայի կառավարության Вечерняя Москва թերթը` 12 տոկոսով:
Известия թերթի տվյալներով` մասնավոր ԶԼՄ-ներում հաստիքները կրճատվելու են ավելի մեծ չափով: Ամեն ինչ կախված է ճգնաժամի շարունակումից: Կանխատեսվում է, որ կրճատումները կառնչվեն ԶԼՄ-ների աշխատակիցներից 20-25 տոկոսին: Ճգնաժամը հարվածել է բոլոր մեդիաբյուջեներին: