Վրաստանի վարչապետը պատրաստ է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության հետ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության հետ.

«Պետք է մանրակրկիտ պատրաստվել այդ հանդիպմանը: Պետք է շատ լավ պլանավորել հանդիպումը, պետք է այն պատրաստել նրան, որ այն լինի արդյունավետ: Այդ հանդիպումը չպետք է կայանա միայն հանդիպման համար: Ես դեռ մտածում եմ, վաղ է ասել, թե երբ կամ ինչպիսի ձևաչափով տեղի կունենա այն»:

Սրանից առաջ հաղորդվել էր, թե Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրավիրվել է հաջորդ տարվա մայիսին ժամանել Մոսկվա` մասնակցելու համար Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:

Իսկ դրանից առաջ էլ Վրաստանի ԱԱԽ-ի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին հայտարարել էր, որ Մարգվելաշվիլին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` պայմանով, որ դրանում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների գլխավոր խնդիրները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031