Բաժիններ՝

Փհենյանը խոստանում է պատասխանել ամենախիստ ձևով` մարդու իրավունքների ոլորտում երկրին «պատերազմ հայտարարելու» համար

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԿԺԴՀ-ի իշխանությունները հայտարարել են որ ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան միտումնավոր բեմականացնում են ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակը` տապալելու համար հանրապետությունում գոյություն ունեցող սոցիալական կարգը:

Այս մասին հայտարարել է Կորեայի խաղաղ միավորման կոմիտեի ներկայացուցիչը: Կազմակերպության կարծիքով` ՄԱԿ ԳԱ-ի նիստում ԿԴԺՀ-ում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի մասին բանաձևն ընդունվել է «թշնամական ուժերի» ճնշման ներքո` հանձինս ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի:

Փհենյանում դա գնահատել են որպես «սադրանք ու պատերազմի հայտարարում»: Կոմիտեն քննադատել է Հարավային Կորեայի ղեկավար Պակ Կին Խեին` նրան անվանելով ամերիկյան խամաճիկ, որը միջազգային արենայում ձգտում է վարկաբեկել ԿԺԴՀ-ին:

Կոմիտեի ներկայացուցիչն ընդգծել է, որ Փհենյանը ձեռնարկելու է պատասխան ամենավճռորոշ միջոցները մարդու իրավունքների ոլորտում երկրին պատերազմ հայտարարելու համար: Նրա խոսքերով` Հարավային Կորեայի իշխանություններին սպասվում է արդար ու առանց խղճի պատժում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս