Մենք ցանկանում ենք մեր նավթն արտահանել Թուրքիայի տարածքով. Իրաքի վարչապետ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին երեկ ժամանել է Անկարա, ուր նրան ընդունել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:

Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Իրաքի վարչապետը հայտարարել է, որ իրենք ցանկանում են, որ իրաքյան նավթը փոխադրվի Թուրքիայի տարածքով` Եվրոպային վաճառելու համար:

Դավութօղլուն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիայի ու Իրաքի փոխհարաբերությունները պատմական են: Աբադին հայտնել է, որ իրենք սկսել են «Իսլամական պետությունից» ազատագրել իրենց տարածքները: Նա ընդգծել է, որ իրենք ահաբեկչական որևէ կազմակերպության թույլ չեն տա վնասել Թուրքիային.

«Մեր տնտեսությունը, մեր անվտանգությունը, մեր դեմ ուղղված սպառնալիքներն ընդհանուր են: Մենք ցանկանում ենք մեր նավթն արտահանել Թուրքիայի տարածքով: Մենք ցանկանում ենք փոխադարձաբար զարգացնել մեր տնտեսությունները»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031