Վրացական ու ռուսական ավիաընկերություններին թույլատրվել է իրականացնել շաբաթական 18-ական չվերթ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի ու Ռուսաստանի ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչների միջև անցկացված տեխնիկական խորհրդակցությունների արդյունքներով որոշվել է վրացական ու ռուսական ավիաընկերություններին մինչև հաջորդ տարվա հունվարի վերջն իրավունք տալ շաբաթական 18-ական չվերթ իրականացնել «Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա» ուղղությամբ:

Այս մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարության մամլո ծառայությունը: Թբիլիսիում համապատասխան բանակցություններն անցկացվել են դեկտեմբերի 24-25-ին: Դրանցում քննարկվել են նաև այլ հարցեր` թռիչքների հաճախականությունը, նշանակման վայրերի հստակեցումը և այլն:

Դեկտեմբերի 10-ին վրացական Airzena – Georgian Airways ավիաընկերության աշխատակիցները գործադուլ էին կազմակերպել, քանի որ Վրաստանի իշխանությունները ռուսական ավիափոխադրողներին թույլատրել էին առաջնահերթ կարգով չվերթներ իրականացնել Ռուսաստանի ու Վրաստանի միջև:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031