Իրանը հերքել է Հովհաննես Պողոս 2-րդի դեմ մահափորձին Խոմեյնիի մասնակցությունը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Սերբիայում Իրանի դեսպանատունը հերքել է թուրք ահաբեկիչ Մեհմեթ Ալի Աղջայի հայտարարությունն այն մասին, թե իրանցի առաջնորդ, այաթոլլահ Ռուհոլլահ Մուսավի Խոմեյնին իրեն հրամայել է 1981 թվականին սպանել Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդին:

Դեսպանատան տարածած հայտարարության մեջ նշված է. «Իմամ Խոմեյնին իր հարուստ հոգևոր կյանքում շատ լավ հարաբերություններ է պահպանել տարբեր կրոնների ու մասնավորապես Հռոմի պապի հետ»:

Ավելի վաղ սերբական հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ Աղջան կրկնել է իր «Ինձ դրախտ էին խոստացել» գրքում ներկայացրած խոսքերը, որ Հռոմի պապի դեմ մահափորձի հետևում կանգնած է եղել այաթոլլահ Խոմեյնին:

Աղջան Հռոմի պապի դեմ մահափորձն իրականացրել է 1981 թվականի մայիսի 13-ին, Հռոմում: Հռոմի պապը միայն վիրավորվել էր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031