Բաժիններ՝

ԱՄՆ-ն Աֆղանստանում իր մարտական առաքելությունը կավարտի հաջորդ շաբաթ

Lenta.ru-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ն Աֆղանստանում իր մարտական առաքելությունը կավարտի հաջորդ շաբաթ: Այս մասին ամերիկացի զինծառայողների հետ երեկվա հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Նա հիշեցրել է, որ այդ առաքելությունն Աֆղանստանում մեկնարկել է 2001 թվականի հոկտեմբերին` ի պատասխան Վաշինգտոնում ու Նյու Յորքում իրականացված ահաբեկչությունների, և որ դա կավարտվի հաջորդ շաբաթ. «Մենք անընդմեջ պատերազմական վիճակում ենք գտնվել ավելի քան 13 տարի»:

Օբաման վստահություն է հայտնել, որ ամերիկյան կամպանիայի շնորհիվ աֆղանները հնարավորություն կստանան վերականգնելու իրենց երկիրը, իսկ ԱՄՆ-ում բարձրացել է անվտանգության մակարդակը:

Դրա հետ մեկտեղ Օբաման խոստովանել է, որ իրենց դեռ բարդ առաջադրանքներ են սպասվում աշխարհի տարբեր երկրներում` ներառյալ Իրաքը, ուր ԱՄՆ-ը մասնակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին:

Օբաման դեկտեմբերի կեսին հայտարարել էր, որ 2015 թվականին Աֆղանստանում ու Իրաքում 180.000 զինծառայողներից կմնա 15.000-ից էլ պակաս զինծառայող: Դեկտեմբերի 7-ին ավարտվել էր Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս