Բաժիններ՝

Մալայզիայում ուժգին ջրհեղեղի պատճառով տարհանել են 100.000 մարդու

Bernama գործակալության փոխանցմամբ` Մալայզիայի հինգ նահանգում ուժգին ջրհեղեղների հետևանքով տարհանել են 100.000 մարդու: Իրավիճակն առավել լուրջ է Կելատան ու Պահանգ նահանգներում, ուր հարկադիր վերաբնակների թիվը կազմում է ավելի քան 35.000 մարդ:

Մալայզիայի վարչապետ Նաջիբ Տուն Ռազակը կարգադրել է մեծացնել տուժածներին հասցվող օգնության ծավալն ու իրավիճակը պահել վերահսկողության տակ` թույլ չտալու համար մարդկային զոհերի գրանցում:

Դրա հետ մեկտեղ նա ընդունել է, որ փրկարարները միշտ չէ, որ հասցնում են տարհանել մարդկանց, քանի որ մի շարք բնակավայրեր հայտնվել են մյուսներից կտրված վիճակում` կապված գետերում ջրերի մակարդակի կտրուկ բարձրացման ու ուղղաթիռների համար ոչ թռիչքային եղանակի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031