Բաժիններ՝

Ուկրաինայի հակակոռուպցիոն բյուրոն կարող է գլխավորել ամերիկացի նախկին դատախազը

Лiга.net-ի փոխանցմամբ` Ուկրաինայի հակակոռուպցիոն բյուրոն կարող է գլխավորել ամերիկացի նախկին դաշնային դատախազ, ԱՄՆ-ի գլխավոր դատախազի նախկին օգնական Բոգդան Վիտվիցկին: Այս մասին հայտնել են լրատվամիջոցի աղբյուրները:

Վիտվիցկին ունի ուկրաինական ծագում: Ներկայումս նրա հետ բանակցում են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի աշխատակազմի աշխատակիցները: Վիտվիցկին դեռ չի տվել իր համաձայնությունը, քանի դեռ չի ստացել պաշտոնի անկախության երաշխիք:

Տվյալ պաշտոնին նախկինի նման հավակնում է նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, թեև ավելի վաղ նա հրաժարվել է Ուկրաինայի կառավարությունում աշխատելուց: Դեկտեմբերի 2-ին Գերագույն ռադան ընդունել էր օտարազգիներին իշխանական պաշտոններ զբաղեցնելը թույլատրող օրինագիծը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031