Բաժիններ՝

Քոբանիի քրդերը կործանել են «Իսլամական պետության» երկու անօդաչու թռչող սարք

Al Mayadeen հեռուստաալիքի փոխանցմամբ՝ քրդերի ինքնապաշտպանական ուժերը կործանել են երկու անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որոնք պաշարման մեջ գտնվող Քոբանի քաղաքի վրա հետախուզական նպատակներով օգտագործվել են «Իսլամական պետություն» խմբավորման կողմից:

DGI Phantom-2 ԱԹՍ-երը զինյալների տրամադրության տակ են հայտնվել Մոսուլում իրաքյան բանակի բազայի գրավման ժամանակ: Այդ ԱԹՍ-երը կիրառվում են տարածքի պարեկության համար:

Քրդերի ինքնապաշտպանական ուժերը շարունակում են հաջող մարտերը Քոբանիում՝ սպանելով «Իսլամական պետության» դաշտային հրամանատար Աբդու Մուսաբ առ-Ռումեյլիին: Զինյալներից մեկն իսլամական կայքում խոստովանել է, որ մոջահեդները տանուլ են տվել Քոբանիի համար ճակատամարտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031