Բաժիններ՝

Նազարբաևը դեկտեմբերի 22-ին կժամանի Ուկրաինա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեկտեմբերի 22-ին աշխատանքային այցով կժամանի Ուկրաինա: Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամլո ծառայությունը.

«Դեկտեմբերի 22-ին պլանավորված է Ղազախստանի նախագահի աշխատանքային այցն Ուկրաինա, որի շրջանակներում բանակցություններ կանցկացվեն այդ երկրի ղեկավարության հետ»:

Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում տեղի է ունենալու ՀԱՊԿ-ի հերթական նիստը, որին մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի ու Տաջիկստանի նախագահները:

Բացի այդ, տեղի է ունենալու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի ու Ղրղզստանի նախագահները: Այդ հանդիպումը տեղի կունենա 2015 թվականի հունվարի 1-ին ԵՏՄ-ի աշխատանքների մեկնարկելու նախաշեմին:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ Նազարբաևը կարող է միջնորդի դերում հանդես գալ Դոնբասի շուրջ բանակցություններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս