
Լավրովը Քերիին հայտնել է, որ Օբամայի ստորագրած օրենքը սպառնում է երկու երկրների նորմալ փոխգործակցությանը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, որի ժամանակ քննարկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից «Ուկրաինայի ազատության աջակցման մասին» օրենքի ստորագրելը, որը սպառնում է նաև հակառուսական նոր պատժամիջոցներով:
Լավրովը հայտարարել է, որ դա կարող է երկար ժամանակ խանգարել Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նորմալ փոխգործակցությունը: Հեռախոսազրույցի նախաձեռնողը եղել է ամերիկյան կողմը: Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են նաև Պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցը, Ուկրաինայի ճգնաժամը:
Օբամայի ստորագրած ակտը նախատեսում է, որ ԱՄՆ-ի նախագահն իրավունք ունի Ուկրաինային հատկացնել պաշտպանական սպառազինություն, օրինակ՝ հակատանկային կամ զրահածակող զենք, հակահրետանային ռադարներ, անօդաչու թռչող սարքեր, կապի պաշտպանված համակարգեր: