
«Ազատամարտիկների կորմը պակասել ա, կամ էլ իրանց սովորացնում են» (տեսանյութ). «Ա1+»

Պատգամավոր Առաքել Մովսիսյանն առաջին անգամ է լսում Արամ Մանուկյանի հանդեպ բռնություն իրականացրած Արշակ Սվազյանի մասին, որին մամուլը համարում է ՀՀԿ-ական պատգամավորի վարորդը: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ նա չի ուզում այս թեմայով ծավալվել, որովհետեւ, ըստ նրա, իր ասածի վրա բաներ են ավելացնում, որոնք ինքը չի ասել, ավելի լավ է լրագրողներից հեռու մնա:
«Որովհետեւ ինչ էլ քֆուր տամ, չի հասնի իրանց, որովհետեւ չեք անելու մեկ ա»,- ասում է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանը։
Հայհոյել Սերժ Սարգսյանին, նշանակում է կռվի ժամանակ զենքերը վայր դնել ու հանձնվել, իրենք ի վերջո Սերժ Սարգսյանի հրամանատարության տակ են կռվել, պարոն Մովսիսյանը փաստեր ունի.
«Չեմ իմանում, մի որոշ մասը մի քիչ կորմը պակասել ա, կամ իրանց սովորացնում են»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: