«Հայաստանում առանց տանիքի շատ էլ լավ կարելի է բիզնես անել». Կարեն Անդրեասյան

Տնտեսական իրավունքների մասին այսօրվա քննարկման ընթացքում Կարեն Անդրեսյանը նշեց, որ 2014թ. Հայաստանում ռեկետ չկա: Լրագրողներից մեկի  դիտարկմանը, որ անգամ լեգենդներ կան՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր հետ կապված, Կարեն Անդրեասյանն արձագանքեց. «Լավ ասացիք, որ դրանք լեգենդներ են, որովհետև մենք չունենք որևէ կոնկրետ դեպք, որևէ կոնկրետ փաստ, որ որևէ մարդ Հայաստանում 2014թ. ենթարկվել է որևէ տնտեսական ռեկետի: Միգուցե եթե տնտեսական ռեկետ արտահայտությունը ձեզ համար ավելի հստակեցնեք, թե ինչ է, կարծում եմ՝ այս հարցադրումը դուք էլ չէիք տա, որովհետև դուք գիտեք, որ Հայաստանում տնտեսական ռեկետ գոյություն չունի»:

Հարցին՝ արդյոք Հայաստանում բիզնես սկսկելու համար քաղաքական տանիքի հարց չի՞ առաջանում, Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Ես կարող եմ , այո, երաշխավորել և ասել, ինքս էլ իմ փորձով և իմ աշխատանքով, որ Հայաստանում առանց տանիքի շատ էլ լավ կարելի է բիզնես անել, դրա ապացույցն են տասնյակ հարյուրավոր ընկերություններ, որոնք առանց տանիքների…» Լրագրողի խնդրանքին՝ բերել մեկ ընկերության օրինակ, Կարեն Անդրեասյանն արձագանքեց, որ իրեն թույլ չի տա մրցակցության մեջ խառնվել. «Այ դա կդառնա տանիք դառնալ այդ մեկ ընկերության համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031