Հովիկ Աբրահամյանը՝ գազի սակագնի հնարավոր թանկացման և «Նաիրիտի» շուրջ Տիգրան Սարգսյանի գործողությունների մասին

Լրագրողներն այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետաքրքրվեցին՝ արդյոք գնաճի ֆոնին գազի սակագինը կբարձրանա՞՝ հաշվի առնելով նաև հնարավոր թանկացման վերաբերյալ շրջանառվող խոսակցությունները: Ի պատասխան Հովիկ Աբրահամյանն ասաց. «Խոսակցություններով չուղորդվենք»:

Լրագրողներից մեկը նշեց, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները իրենց բողոքն են բարձրացրել մի հարցի շուրջ, որը չի առաջացել նրա աշտոնավարման օրոք և հետաքրքրվեց՝ ինչպես է նա գնահատում «Նաիրիտի« վերագործարկման հետ կապված նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գործողությունները: «Ես չէ, որ պետք է գնահատեմ: Ուղղակի մենք փոձելու ենք այսօրվա առկա խնդիրներին տալ լուծում, մեր խնդիրն է ոչ թե նայել անցյալին, այլ ապագային»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031