Բաժիններ՝

Եվրոպական ներդրումային բանկը կֆինանսավորի Հայաստանի ՓՄՁ ոլորտը

Եվրոպական ներդրումային բանկի եւ ՀՀ կենտրոնական բանկի միջեւ ստորագրվել է 50 մլն Եվրոյի վարկային պայմանագիր՝ հայկական ՓՄՁ-երի տարբեր ծրագրեր ֆինանսավորելու համար: Վարկային միջոցներն ուղղվելու են հիմնականում գյուղմշակման, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին:

Վարկը տրամադրվելու է ՀՀ կենտրոնական բանկին, որը միջնորդ ֆինանսական կազմակերպությունների միջոցով վարկային միջոցները հասանելի կդարձնի ՓՄՁ-երին:
Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը, որը պատասխանատու է Հայաստանում Եվրոպական ներդրումային բանկի վարկավորման համար, նշել է. «Սա Եվրոպական ներդրումային բանկի կողմից Եվրոպական Միության արևելյան գործակցության տարածաշրջանում Կենտրոնական բանկին տրամադրված առաջին վարկն է: Մենք հպարտ ենք այս նորարար գործակցության համար, որը կնպաստի Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը»:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ ՓՄՁ-երին ուղղված այս վարկը կամրապնդի ԿԲ երկարատև գործակցությունը Եվրոպական ներդրումային բանկի հետ և կբարձրացնի բանկի դերը Հայաստանի տնտեսության կայուն զարգացման գործում:

Չնայած այն հանգամանքին, որ ՓՄՁ-ները կազմում են երկրի ձեռնարկությունների մեծ մասը, նրանց դերը ՀՆԱ-ում, արտաքին առևտրում և օտարերկրյա ներդրումներում դեռևս ցածր է: Ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմանն ուղղված մատչելի նպատակային վարկերի տրամադրումը հայկական ՓՄՁ ոլորտի զարգացման նախապայմաններից մեկն է: Այս վարկը համապատասխանում է Եվրոպական ներդրումային բանկի՝ ԵՄ-ից դուրս վարկավորման չափանիշներին, որոնցից մեկը տեղական մասնավոր ոլորտի զարգացումն է՝ մասնավորապես, ՓՄՁ-ների աջակցությունը, սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների և կլիմայական փոփոխությունների մեղմացումը:

ՏԵՂԵԿԱՆՔ

Եվրոպական ներդրումային բանկը` Եվրոպական միության բանկերից մեկը, ՀՀ-ում իր ծրագրերը ֆինանսավորում է ԵՄ խորհրդի և Եվրոպական Կառավարության՝ Արևելյան Գործընկերության երկրների մանդատի շնորհիվ: Ըստ 2014-2020 թթ. մանդատի, 4.8 մլրդ Եվրո կտրամադրվի Արևելյան Գործընկերության բանկային ֆինանսավորմանը, ԵՄ-ի, և իր Արևելյան Գործընկերների համար կարևորություն ունեցող ծրագրերին աջակցելու համար՝ տեղական մասնավոր հատվածի զարգացման, սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների և կլիմայական փոփոխության ոլորտներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս