Իրանի ու «Վեցյակի» նոյեմբերյան բանակցությունների տապալման մեջ առանցքային դեր է խաղացել Իսրայելը. Նեթանյահու

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելն առանցքային դեր է խաղացել նոյեմբերին Իրանի միջուկային ծրագրի շուրջ անցկացված բանակցությունների տապալման մեջ՝թեպետ Իսրայելն ընդգրկված չէ «Վեցյակի» կազմում: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Նա դատապարտել է Իրանի ու միջազգային հանրության միջև վերջնական գործարքի ստորագրման նախապատրաստությունը՝ դա որակելով որպես «վատ գործարք», քանի որ այն Իրանին հնարավորություն է տալիս ամրագրել միջուկային պետության շեմին գտնվելու իր կարգավիճակը.

«Գործարքը, որը չստորագրվեց նախորդ ամիս, ըստ էության, պահպանում էր միջուկային երկրի շեմին գտնվելու Իրանի կարգավիճակը: Անգամ չնայած նրան, որ Իսրայելը չի մտնում «Վեցյակի» մեջ՝ մեր ձայնն ու մեր մտահոգություններն առանցքային դեր խաղացին վատ համաձայնագրի ստորագրումը թույլ չտալու հարցում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031