
Այսօր Մոսկվայում տեղի կունենա Պուտինի ու Օլանդի չպլանավորված հանդիպումը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ֆրանսուա Օլանդի չպլանավորված հանդիպումը: Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատն ու Կրեմլի մամլո ծառայությունը:
Օլանդը Ղազախստան կատարած երկօրյա այցից Փարիզ է վերադառնում Մոսկվայով: Պուտինի ու Օլանդի նախորդ երկկողմ հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին` G20-ի գագաթաժողովում: Սրանից առաջ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը չէր բացառել, որ Ռուսաստանը կարող է ընդհանրապես չստանալ «Միստրալ» ռազմանավերը: