Բաժիններ՝

Բողոքի ակցիա. «Նաիրիտի» աշխատակիցները ցանկանում են հանդիպել Վիգեն Սարգսյանին (լուսանկարներ)

Այս պահին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ նախագահի նստավայրի դիմաց: Գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք պահանջում են, որպեսզի իրենց ընդունի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով այս պահին մասնակցում է ՀՀ կառավարության նիստին: «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մեզ հետ զրույցում նշեցին, որ առաջին հերթին իրենցք Վ. Սարգսյանից պահանջելու են, որպեսզի իրենc աշխատանքից հեռացման ծանուցագրեր չուղարկեն:

Ի դեպ, որքան էլ տարօրինակ է՝ ակցիային մասնակցում է նաև գործարանի ղեկավար ՌոuբենՍաղաթելյանը: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ աշխատակիցների հեռացման ծանուցագրեր ուղարկելու որոշումը կայացրել են իրենք՝ գործարանի տնօրենների խորհուրդը:

Nairit akcia (6)

Nairit akcia (1)

Nairit akcia (2)

Nairit akcia (7)

Nairit akcia (5)

Nairit akcia (3)

Nairit akcia (4)

Nairit01

Nairit014556

Մեր հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է ինքը մասնակցում աշխատակիցների բողոքի ակցիային, որոնց պահանջն առաջին հերթին վերաբերում է հենց իրենց որոշմանը, նա Նա մեզ հետ զրույցում ասաց, թե ինքն իր աշխատակիցների կողքին է:

Մանրամասները՝ ավելի ուշ:
Լուսանկարները՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս