Աֆղանստանի նախագահը ժամանել է Բաքու

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին աշխատանքային այցով ժամանել է Բաքու: Այս մասին գործակալությանը հայտնել են պաշտոնական աղբյուրները: Բաքվի օդանավակայանում Աֆղանստանի նախագահին դիմավորել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը:

Այցի նպատակների մասին որևէ բան չի հաղորդվում: Սակայն հայտնի է, որ Ադրբեջանը կարևոր դեր է խաղում Ադրբեջանի տարբեր պետկառույցների, այդ թվում նաև ուժային գերատեսչությունների կադրերի պատրաստման հարցում:

Ներկայիս այցն Աֆղանստանի նախագահի երկրորդ այցն է Բաքու: Առաջին այցը տեղի է ունեցել երկու տարի առաջ, երբ Ադրբեջան այցելեց Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Կարզայը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031