Բաժիններ՝

Ուկրաինան ֆինանսական խնդիրների պատճառով հրաժարվել է կանադական հնացած կործանիչներից

Lenta.ru-ի փոխանցմամբ` Ուկրաինայի իշխանությունները հրաժարվել են շրջանառությունից հանված կանադական F/A-18 կործանիչ-ռմբակոծիչներից` կապված դրանց շահագործման բարձր արժեքի ու պատրաստում անցած օդաչուների բացակայությունից:

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Լեոնիդ Պոլյակովը: Նա պարզաբանել է, որ իրենք հրաժարվել են այս ամռանը Կանադայի իշխանությունների արած առաջարկից, որն առնչվում է կանադական բանակի արդիականացման շրջանակներում ռազմաօդային ուժերի կազմից մինչև 20 հատ F/A-18-ից:

Պոլյակովի խոսքերով` խնդիրն առաջին հերթին ֆինանսական է, քանի որ յուրաքանչյուր օդաչուի համար աշխատում է հատուկ կազմի մի քանի հազար մարդ, որոնք ապահովում են նրա թռիչքը:

Պոլյակովը նաև ընդգծել է, որ ամերիկյան արտադրության կործանիչ-ռմբակոծիչի շահագործումը կպահանջի օդաչուների վերապատրաստում, որոնք մարզվել են խորհրդային ինքնաթիռների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս