
Լիտվայի նախագահը Ռուսաստանն անվանել է ահաբեկչական պետություն

DELFI լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն Ռուսաստանն անվանել է ահաբեկչական պետություն. «Ուկրաինան այսօր պայքարում է հանուն ողջ Եվրոպայի խաղաղության, մեր բոլորի համար: Եթե չկանգնեցվի ահաբեկչական պետությունը, որն ագրեսիա է իրականացնում իր հարևանի դեմ, ապա ագրեսիան կարող է հետագայում տարածվել Եվրոպայում:
Ուկրաինային անհրաժեշտ է քաղաքական, հումանիտար ու ռազմական աջակցություն, որպեսզի երկիրը կարողանա առաջ շարժվել եվրոպական ուղղությամբ: Լիտվան ու եվրոպական մյուս երկրները հասկանում են, որ պետք է պայքարել հանուն խաղաղության ու պաշտպանել այն, և որ որևէ մեկը չի կարող փոքր կամ մեծ պետությանը թելադրել, թե ինչպես պետք է ապրի նա»: