«Քրդական հարցի» կարգավորումը Թուրքիայի ներքին խնդիրն է. Ջոն Բասս

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Քրդական հարցի» կարգավորման խնդրին: Թուրք լրագրողները Բասսին հարցրել են, թե արդյոք ԱՄՆ-ը կարգավորման գործընթացում չի դառնա՞ երրորդ կողմ:

Բասսը, սակայն, բացասական պատասխան է տվել՝ ընդգծելով, որ կարգավորման գործընթացը Թուրքիայի ներքին խնդիրն է, և որ դա թուրքերի լուծելու հարցն է: Բասսը հերքել է այն պնդումը, թե ԱՄՆ-ը պատրաստվում է ահաբեկչական կազմակերպությունների իր ցուցակից հանել «Քրդստանի աշխատավորական» կուսակցությանը (PKK):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930