
Թուրքիայի Ժանդարմերիայի ուժերի հրամանատարը ժամանել է Բաքու

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մեկնարկել է Թուրքիայի Ժանդարմերիայի ուժերի հրամանատար, բանակի գեներալ Աբդուլլահ Աթայի ադրբեջանական այցը, որը շարունակվելու է մինչև նոյեմբերի 14-ը: Թուրքական պատվիրակությունը Բաքու է ժամանել երեկ:
Պլանավորված է, որ այցի ընթացքում Աթայը մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ: Աթայը Թուրքիայի Ժանդարմերիայի հրամանատար է նշանակվել ընթացիկ տարվա օգոստոսին, և սա այդ կարգավիճակով նրա պաշտոնական առաջին այցն է Ադրբեջան: