Անոնիմուսների երթի ժամանակ բերման է ենթարկվել 8 ակտիվիստ (լուսանկարներ, ուղիղ միացում)

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկած Անոնիմուսների երթի ժամանակ ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել 8 ակտիվիստի: Բերման են ենթարկվել Դվին Իսանյանցը, Վահագն Մինասյանը, Մաքս Սարգսյանը, Արա Պետրոսյանը, Սուրեն Սահակյանը, Արտակ և Հերբերտ Գևորգյանները: Ակցիայի մասնակից կանանցից մեկից ոստիկանները պահանջեցին հանել դիմակը, սակայն նա ընդվզեց, որից հետո նրան նույնպես բերման ենթարկեցին: Այս պահին ոստիկանությունը կանգնեցրել է երթը Հանրապետության հրապարակում՝ ԱԳՆ-ի մոտ՝ պահանջնելով ակցիայի մասնակից դիմակավոր անձանց հանել դիմաները: Սակայն ակցիայի մասնակիցները՝ հրաժարվում են: Նրանց խոսքով՝ ոստիկանությունը պնդում է, թե իրենց դիմակներից վախենում են երեխաները, սակայն նրանք ոստիկաններին հիշեցնում են մի քանի օր առաջ Հելլոուինի միջոցառումը, որտեղ սասափելի դիմակներով ու կերպարներով մարդիկ կային, որոնք երեխաների համար իսկապես վախենալու էին:

Այս պահին երթը շարունակվում է, մանրամասները՝ առաջիկայում:

Ուղիղ միացումը՝ 1in.am-ի

Rally of Anonymous Rally of Anonymous Rally of Anonymous Rally of Anonymous Rally of Anonymous Rally of Anonymous

Տեսանյութեր

Լրահոս