
Պեսկովը չի բացառել Չինաստանում ու Ավստրալիայում Պուտինի ու Օբամայի միջև ոչ պաշտոնական բանակցությունները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի բացառում, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման ոչ պաշտոնական բանակցություններ անցկացնեն Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ու G20-ի գագաթաժողովների շրջանակներում:
Պեսկովն ընդգծել է, որ դրանցում դեռ պլանավորված չէ երկու նախագահների առանձին հանդիպում. «Առաջնորդները միջազգային գագաթաժողովների ժամանակ այսպես թե այնպես շփվում են միմյանց հետ: Սակայն ներկա դրությամբ պլանավորված չեն երկկողմ առանձին հանդիպումներ»:
Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովը Պեկինում մեկնարկելու է նոյեմբերի 10-ին, իսկ G20-ի գագաթաժողովն Ավստրալիայի Բրիզբեն քաղաքում կայանալու է նոյեմբերի 15-16-ին: