Բաժիններ՝

Իսրայելա-պաղեստինյան բանակցությունները Կահիրեում կվերսկսվեն նոյեմբերի երկրորդ կեսին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կահիրեում իսրայելա-պաղեստինյան ուղիղ բանակցությունները վերսկսվելու են նոյեմբերի երկրորդ կեսին: Այս մասին երեկ Եգիպտոսի մայրաքաղաքում հայտարարել է պաղեստինյան պատվիրակության ղեկավարներից Ազզամ ալ-Ահմեդը:

Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ֆաուզի Բարհումը հայտարարել է, որ Եգիպտոսի իշխանություններն իրազեկել են, որ հոկտեմբերի 27-ին Եգիպտոսի միջնորդությամբ պլանավորված բանակցությունները հետաձգվում են անորոշ ժամկետով:

Տարածաշրջանային դիտորդները պաշտոնական Կահիրեի այդ քայլը բացատրում են Սինայի թերակղզու հյուսիսում, այդ թվում նաև Գազայի հատվածի հետ սահմանին ստեղծված իրավիճակով: Ներկա դրությամբ այնտեղ մտցվել է արտակարգ դրություն՝ կապված ահաբեկչության հետևանքով 31 զինծառայողի զոհվելու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս