
Մերկելը դատապարտել է ներգաղթյալների իրավունքները կրճատելու մասին Քեմերոնի պլանը

The Sunday Times թերթի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դատապարտել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի պլանները՝ կապված Միացյալ թագավորությունում ԵՄ-ից ժամանած ներգաղթյալների իրավունքները կրճատելու հետ:
Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան չի միջամտելու ԵՄ-ում ազատ տեղաշարժերի հիմնարար սկզբունքներին: Մերկելն ընդգծել է, որ չի կարող աջակցել Մեծ Բրիտանիայի վարչապետի պլանին, որը նախատեսում է վերանայել ԵՄ-ի հիմնական կանոնները և մասնավորապես ԵՄ-ի ներսում ներգաղթյալների կողմից աշխատանքի տեղավորվելու ազատությունը:
2014 թվականի հոկտեմբերին Լոնդոնը ճանաչվել էր աշխատանք փնտրող ներգաղթյալների համար ամենագրավիչ քաղաք՝ զգալիորեն գերազանցելով Նյու Յորքին, Փարիզին, Սիդնեյին ու Մադրիդին: