2015 թվականին Ռուսաստանում փորձարկելու են Эра-50 և Эра-100 ԱԹՍ-եր
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2015 թվականին Ռուսաստանում սկսվելու են թողարկվել օդային հետախուզության ու դիտարկման անօդաչու թչող նոր սարքեր: Այս մասին հայտարարել է «Աերոքսո» ընկերության գլխավոր տնօրեն Էլդար Ռազռոևը:
Նրա խոսքերով՝ պլանավորված է 2015 թվականի առաջին եռամսյակին փորձարկել Эра-50 և Эра-100 ԱԹՍ-եր, որոնք իրենց նախորդներից տարբերվելու են ավելի լայն գործառույթներով:
Ռազռոևը հավելել է, որ Эра-50-ին համարժեք օտար արտադրության ԱԹՍ-ն արժե մոտ 60.000 դոլար, մինչդեռ հայրենական արտադրության ԱԹՍ-ը շատ ավելի էժան է: