
ԵՄ-ը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չեղյալ հայտարարման հարցը կքննարկի հոկտեմբերի վերջին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի երկրները Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցների չեղյալ հայտարարման հարցը քննարկելու են հոկտեմբերի վերջին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Վիգաուդաս Ուաշցկասը.
«Պատժամիջոցները վերանայվելու են այս ամսվա վերջին՝ կախված (Ուկրաինայում տիրող իրավիճակի) առաջընթացից, թե ինչպես կկայունանա իրավիճակը, դուրս կբերվեն զորքերը, սահմանի վրա կհաստատվի վերահսկողություն: Ելնելով այդ գործոններից՝ որոշում կընդունվի ամբողջովին կամ մասնակի չեղյալ հայտարարել պատժամիջոցները»:
ԵՄ-ն առաջին անգամ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է սահմանել Ղրիմի հանրաքվեից հետո: