Հարավային Կովկասի վերաբերյալ ժնևյան քննարկումների նոր փուլն անցկացվելու է դեկտեմբերի 9-10-ին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կովկասի անվտանգության հարցերի վերաբերյալ ժնևյան քննարկումների նոր փուլն անցկացվելու է դեկտեմբերի 9-10-ին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

Նրա խոսքերով՝ իրենք պայմանավորվել են, որ մինչ այդ հանդիպումը տարածաշրջանի բոլոր երկրներ կայցելեն ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի ու ԵՄ-ի համանախագահները: Կարասինը հավելել է, որ համանախագահներն այցելելու են նաև Մոսկվա՝ քննարկելու համար դեկտեմբերին կայանալիք ժնևյան հանդիպման նախապատրաստությունը, ինչպես նաև վերլուծելու տեղում տիրող իրավիճակը:

Կարասինն ընդգծել է, որ տարածաշրջանում իրավիճակը դեռ կայուն է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031