Շատերը տառապում են ընկճախտով՝ այդ մասին անգամ չկասկածելով
Սան Դիեգոյի համալսարանի մասնագետների հետազոտությունները ցույց են տվել, որ ընկճախտի (դեպրեսիայի) այնպիսի ախտանշանները, ինչպիսիք են քնի եւ ուշադրության հետ կապված խնդիրները, հիմա ավելի հաճախ են հանդիպում, քան 1980-ականներին: Հետազոտողները վերլուծել են 6,9 մլն դեռահասների եւ չափահաս անձանց տվյալները եւ դրանք համեմատել 1980 թվականների նմանատիպ տվյալների հետ, գրում է meddaily.ru-ն:
2010-ականերին դեռահասները 38%-ով ավելի շատ են տառապել հիշողության, 74%-ով ավելի՝ քնի հետ կապված խնդիրներով եւ երկու անգամ ավելի շատ են դիմել հոգեբանների: Հարցված ուսանողները 50%-ով ավելի շատ են իրենց ճնշված զգացել, իսկ չափահասները դժգոհել են քնի խանգարումներից, վատ ախորժակից եւ նրանից, որ ամեն ինչ ստիպված են անել՝ մեծ ջանքեր գործադրելով: Սրանք բոլորը դեպրեսիայի դասական ախտանշաններ են, եւ չնայած այդ ակնհայտ ախտանշաններին՝ շատերը չեն ընդունել, որ ընկճատով են տառապում:
Ուսումնասիրությունները ցույց են տվել նաեւ, որ մարդիկ վերջին տարիներին ավելի շատ են բուժվել դեպրեսիայից, քան նախկինում, ինչպես նաեւ երկու անգամ ավելի շատ են հակադեպրեսանտներ ընդունել: