Բաժիններ՝

Ինչպե՞ս են իրենց երկրներում ու արտերկրում խոսում ՌԴ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի առաջնորդները. The Guardian

Սեպտեմբերի 25-ին բրիտանական The Guardian թերթում հրապարակվել է լրագրողուհի Լյուսի Վարդի «Պոլիգլոտներ ու վիրավորանքներ. ինչպես են լեզուն օգտագործում մեր եվրոպացի առաջնորդները» խորագրով հոդվածը, որում նշված է.

«Եվրոպական լեզուների օրվա կապակցությամբ որոշեցի վերլուծել, թե ինչպես են իրենց երկրներում ու արտասահմանում խոսում Ռուսաստանի, Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջնորդները, ինչպես նաև բրիտանական քաղաքականության առաջատար դեմքերը: Անհրաժեշտ է նրանց խոսքը տարանջատել երկու կատեգորիայի` «մայրենի լեզու» ու «դիվանագիտության լեզու»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին

fc30e527-8ba5-4f33-81ef-0ae570f7aebe-460x276

Վլադիմիր Պուտինը հայտնի է իր կծու բառապաշարով, խոսելու բավական կտրուկ տոնով ու անզիջում (աննահանջ) գնահատականներով: Չվախենալով կիրառել ռուսական փողոցային բառեր` նա մի անգամ սպառնացել է չեչեն ապստամբներին ոչնչացնել պետքարանում, իսկ մեկ այլ դեպքում մամլո ասուլիսի ժամանակ Չեչնիայում Ռուսաստանի մարտավարությունը կասկածի տակ դրած լրագրողին ժպտալով հրավիրել է գալ Մոսկվա, թլպատվել ու միանալ խռովարարներին:

ՊԱԿ-ի նախկին գործակալ Պուտինը, ով 5 տարի անցկացրել է Դրեզդենում, հպարտանում է գերմաներենին ազատ տիրապետելով, ինչը, ինչպես հայտնում են, վերջին տարիներին անգամ բարելավվել է Գերմանիայի նախկին կանցլեր Շրյոդերի հետ բարեկամության շնորհիվ:

Պուտինը, առանց որևէ դժվարության, գերմաներենով քաղաքական քննարկումներ է ծավալում տետ-ա-տետ ձևաչափով, սակայն օգնականների ներկայությամբ անցում է կատարում մայրենի լեզվի կիրառմանը, ինչպես որ դա պահանջում է դիվանագիտական արձանագրությունը, որպեսզի օգնականներն էլ հասկանան նրան:

Նախագահական պաշտոնում Պուտինն ուսումնասիրում է նաև անգլերեն, սակայն ասում են, որ ձյուդոյի գծով սև գոտուն տիրապետողը դեռևս չի յուրացրել մեր ձայնավորները: Նա հանրության առջև հազվադեպ է խոսում անգլերեն, իսկ դիվանագիատական միջոցառումների ժամանակ ընդհանրապես երբևէ չի անում դա:

Ճիշտ է` մեկ դեպքում նա հիացրեց Միջազգային օլիմպիական կոմիտեին, երբ ներկայացնում էր Սոչիում Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման հայտը: Նրա անգլերենը համոզիչ էր, թեև նկատվում էր մեծ ակցենտի առկայություն: Բացի այդ, նա բարեգործական միջոցառման ժամանակ Ֆեթս Դոմինոյի հետ անգլերենով երգել է Blueberry Hill երգը: Այս ամենի համար Պուտինը 10 բալանոց համակարգով ստանում է 8 միավոր:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել

-

Այստեղ ասելու ոչինչ չկա: Հին Արևելյան Գերմանիան ներկայացնող Անգելա Մերկելը գերմաներենով խոսում է զուսպ, ոչ արդյունավետ տոնով` թեթևակիորեն ձգելով ձայնավորները: Դպրոցում Մերկելը սովորել է ոչ թե անգլերեն, այլ` ռուսերեն: Նա փայլել է ռուսերեն լեզվի ուսումնասիրման ժամանակ, մրցանակներ է շահել և դեռահաս տարիքում այցելել է Մոսկվա:

Մերկելը սիրով Պուտինի հետ զրուցում է ռուսերենով, սակայն պաշտոնական խոսակցությունները նրանք իրականացնում են թարգմանչի միջոցով` խուսափելու համար անգամ փոքր թյուրիմացություններից, որոնցից երբեմն սկսվում են պատերազմներ: Մերկելը հանրության առջև հազվադեպ է խոսում անգլերեն` թեև այդ լեզվին տիրապետում է ոչ վատ: Մերկելի գնահատականը կազմում է 7 միավոր:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ

d31f0abf-c101-4b4f-a599-3b3651d73fc3-460x276

Օլանդը կարող է հպարտանալ որպես էլեգանտ, լավ կրթված ֆրանսիացի, ինչը և պետք էր ակնկալել ֆրանսիական էլիտար դպրոցների շրջանավարտներից: Նրա խճճված կյանքը հիմք է տալիս ենթադրելու, որ նա ունի սահմանափակ գայթակղիչ բառապաշար:

Երբ բացահայտվեց դերասանուհու հետ նրա կապը, Օլանդը ԶԼՄ-ներին հայտնեց հետևյալը. «Ես դա ասում եմ հրապարակավ, որ վերջ եմ դրել (առաջին տիկին) Վալերի Տրիերվեյլերի հետ իմ հարաբերություններին»: Անգլերենին Օլանդը տիրապետում է այնչափ, որչափ որ դա բավարար է աշխատանքի համար, սակայն նա անգլերենով խոսում է զգալի առոգանությամբ: Օլանդը ստանում է 4 միավոր:

Դևիդ Քեմերոն և այլք

Mobile snoopers

Դևիդ Քեմերոնն անգլերենին տիրապետում է ազատորեն, իսկ լեյբորիստների առաջնորդ Էդդ Միլիբանդը փորձում է ունենալ միջին դասին բնորոշ թեթև առոգանությամբ իր ոճը` ընտրողներին գրավելու համար: Փոխվարչապետ Նիկ Քլեգն օտար արիստոկրատ է, սակայն խոսում է միջին դասի անգլերենով` առանց շրջաններին բնորոշ առանձահատկությունների:

Հոլանդացու ու իսպանացու զավակ Քլեգը տիրապետում է 4 օտար լեզվի: Քեմերոնը սովորել է ֆրանսիական դպրոցում, սակայն երբեք չի օգտագործել այն: Միլիբենդը հայտարարում է, որ Մեծ Բրիտանիայի բոլոր բնակիչները պետք է խոսեն անգլերեն: Դա լավ պլան է, և ըստ ամենայնի` Միլիբենդը չի խոսում որևէ այլ լեզվով: Քլեգը ստանում է 10 միավոր, իսկ Քեմերոնն ու Միլիբենդը` մեկական միավոր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս