Բաժիններ՝

Դոնեցկի ներկայացուցիչները Կիևին են հանձնել ավելի քան 200 ռազմագերու

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Դոնեցկի աշխարհազորայիններն անցած գիշեր Կիևին են հանձնել 223 ռազմագերու: Այս մասին հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության (ԴԺՀ) շտաբը:

Օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը պահպանվել է հրադադարի ռեժիմ, որի ժամանակ աշխարհազորայիններն ուկրաինական կողմին են հանձնել գերեվարված 223 ուկրաինացի զինծառայողի ու ազգային գվարդիականի:

Ավելի վաղ աշխարհազորայիններն ուկրաինացի ռազմագերիներին ցուցադրել էին Դոնեցկում անցկացված շքերթի ժամանակ` ի պատասխան Կիևում անցկացված զորահանդեսի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031