Բաժիններ՝

ԱՄՆ-ը ողջունում է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ պատրաստելու մասին ԵՄ-ի որոշումը

Lenta.ru-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ը ողջունում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ պատրաստելու մասին ԵՄ-ի որոշումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի մամլո քարտուղար Քեյթլին Հեյդենը:

Սպիտակ տան կայքում հրապարակված փաստաթղթում նշված է, որ ԵՄ-ի այդ որոշումը ի ցույց է դնում Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականությանն ամուր աջակցելը:

Հեյդենի խոսքերով` ԱՄՆ-ը սերտորեն համագործակցում է ԵՄ-ի և մյուս գործընկերների հետ, որպեսզի Ռուսաստանը պատասխանատվության ենթարկվի Ուկրաինայի հանդեպ իր ապօրինի գործողությունների համար;

«ԱՄՆ-ը նախկինի նման Ուկրաինային աջակցում է ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ձգտման համար և Ռուսաստանին կոչ է անում Ուկրաինայից անհապաղ հետ քաշել զորքերը և տեխնիկան և դադարեցնի անջատողականներին ապօրինի աջակցելը»:

Սրանից առաջ Եվրախորհրդի գործող ղեկավար Հերման Վան Ռոմպեյը հայտարարել է, որ ԵՄ-ը մեկ շաբաթվա ընթացքում նոր պատժամիջոցներ կպատրաստի ու կկիրառի Ռուսաստանի դեմ, եթե չբարելավվի իրավիճակն Ուկրաինայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս