Բաժիններ՝

Մերկելն ու Պորոշենկոն քննարկել են Դոնբասում տիրող իրավիճակը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Դոնբասում տիրող իրավիճակն ու հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ երկխոսություն հաստատելու համար անհրաժեշտ քայլերը:

Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը, որի հաղորդմամբ՝ Պորոշենկոն Մերկելին կոչ է արել ԵՄ-ի ներսում ու միջազգային արենայում անել ամեն բան՝ աջակցելու համար Ուկրաինային: Կանցլերն իր հերթին վստահեցրել է, որ պատրաստ է պաշտպանել ԵՄ-ի վճռական գործողությունները:

Նա հայտարարել է, որ օգոստոսի 30-ին կգումարվի ԵՄ-ի Խորհրդի նիստը, և ԵՄ-ը պետք է ի ցույց դնի Ուկրաինայի հետ իր համերաշխությունը: Այդ համատեքստում նրանք քննարկել են նիստի մասնակից եվրոպացի առաջնորդներին Պորոշենկոյի դիմելու հնարավորությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031