Բաժիններ՝

Սիրիացի փախստականների թիվն աճել է մինչև 3 միլիոնի

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիացի փախստականների թիվն աճել է մինչև 3 միլիոնի: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը:

Վերջինիս զեկույցում նշված է, որ սիրիացիների գրեթե կեսը փրկվելու համար հարկադրված է եղել լքել իր տները և փախչել: Յուրաքանչյուր ութերորդ սիրիացին հատել է սահմանը: Վերջին մեկ տարում գրեթե մեկ միլիոն քաղաքացի դարձել է փախստական:

Մնացյալ 6.5 միլիոն սիրիացիները մնացել են Սիրիայի տարածքում, սակայն լքել են իրենց հարազատ տները: Նրանց կեսից ավելին երեխաներ են: ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 191.000 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031