Բաժիններ՝

Հուլիսից ուժգին ճնշման տակ է Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը. Շտրասեր

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի քաղբանտարկյալների գծով ԵԽԽՎ-ի նախկին զեկուցող Քրիստոֆ Շտրասերը հայտարարել է, որ հուլիսից Ադրբեջանում նկատվում է քաղաքացիական հասարակության գործունեության ոլորտի վրա հերթական սիստեմատիկ ճնշում:

Շտրասերը, ով ներկայումս Գերմանիայի կառավարության օմբուդսմենն է, հիշեցրել է Լեյլա ու Արիֆ Յունուսների, Ինթիգամ Ալիևի, Ռասուլ Ջաֆարովի կալանավորումների մասին. «Մենք ճանաչում ենք այդ անձանց, իսկ նրանց դեմ առաջ քաշված մեղադրանքները կասկածելի են:

Ադբեջանը ներկայումս գլխավորում է ԵԽ-ի Նախարարների կոմիտեն: Դժբախտաբար, Ադրբեջանի իշխանությունները չեն օգտագործում այդ նախագահությունը՝ ամրապնդելու համար իրավական պետությունը, ազատ արտահայտվելն ու ազատ հանրահավաքները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս