Ուկրաինան հուսով է ստանալ ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի դաշնակցի կարգավիճակ. Կովալ
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդն ԱԳՆ-ին հանձնարարել է խորհրդակցություններ անցկացնել 1994 թվականին Բուդապեշտյան հուշագիրը ստորագրած երկրների հետ՝ կապված Ուկրաինայի արևելյան շրջաններում տիրող իրավիճակի հետ:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղարի տեղակալ Միխայիլ Կովալը: Նա հավելել է, որ Ուկրաինան օգնության խնդրանքով դիմել է ՄԱԿ ԱԽ-ին, ՆԱՏՕ-ին, ԵՄ-ին, ԵԱՀԿ-ին, ինչպես նաև իր ռազմավարական գործընկերներին:
Կովալի խոսքերով՝ Ուկրաինան հուսով է ստանալ ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի դաշնակցի կարգավիճակ: