Վարվելակերպի պարզ, բայց անհրաժեշտ կանոններ, որոնք պետք է իմանան բոլորը
Բարեկրթությունն ու քաղաքավարությունը հարգանքի դրսեւորում են ոչ միայն շրջապատի, այլեւ սեփական անձի նկատմամբ։ Սակայն կան որոշ նրբություններ, որոնց մասին ոչ բոլորը գիտեն։ AdMe.ru-ն ներկայացնում է այդ կանոնները, որոնք կարող են կյանքն ավելի հաճելի դարձնել.
Երբեք առանց զանգի հյուր մի գնացեք. եթե ձեզ այցելել են առանց տեղեկացնելու, կարող եք թույլ տալ լինել անգամ խալաթով եւ մազափաթաթուկներով։
Անձրեւանոցը չի կարելի չորացնել բաց վիճակում՝ ոչ աշխատավայրում, ոչ հյուր գնալիս։ Այն պետք է ծալել եւ կախել։
Պայուսակը չի կարելի դնել ծնկներին կամ ձեր նստած աթոռի վրա։ Փոքրիկ կլատչը կարելի է դնել սեղանին, իսկ մեծ պայուսակը՝ կամ կախել աթոռից կամ դնել հատակին։ Պորտֆելը նույնպես դնում են հատակին։
Պոլիէթիլենե, ինչպես նաեւ թղթե ֆիրմային տոպրակները թույլատրելի են միայն խանութից կամ սուպերմարկետից վերադառնալիս, հետագայում դրանց՝ որպես պայուսակ օգտագործելն անթույլատրելի է։
Տնային հագուստ է համարվում սվիտերն ու տաբատը։ Խալաթն ու պիժաման նախատեսված են առավոտյան եւ երեկոյան ննջարանից լոգարան գնալու համար։
Այն պահից, երբ երեխան տեղափոխվում է առանձին սենյակ, նրա մոտ մտնելիս՝ թակեք։ Նա նույն կերպ կվարվի ձեր ննջասենյակ գալիս։
Միջազգային արարողակարգով զարդերի ընդհանուր քանակությունը չպետք է գերազանցի 13 -ը, ներառալ՝ զարդ հիշեցնող կոճակները։ Ձեռնոցի վրայից մատանի չի կարելի կրել, սակայն ապարանջան կարելի է։ Որքան դրսում մութ է, այնքան զարդը կարող է թանկարժեք լինել։ Նախկինում ադամանդը համարվում էր ամուսնացած կանանց երեկոյան զարդ, հիմա այն կարելի է կրել նաեւ ցերեկը։ Երիտասարդ օիրիորդները նույնպես կարող են կրել «մեխիկի գլխիկ» ոճի ադամանդակուռ ականջօղեր։
Տղամարդն առաջինն է մտնում վերելակ, բայց առաջինը դուրս է գալիս նա, ով դռան մոտ է։
Ավտոմեքենայում ամենապատվավոր տեղը վարորդի ետեւի նստատեղն է. այն զբաղեցնում է կինը, տղամարդը նստում է նրա կողքին։ Տղամարդը միշտ բացում է դուռը եւ օգնում կնոջն իջնել։
Բոլորին հայտարարել, որ դուք դիետա եք պահում՝ անքաղաքավարություն է։ Հատկապես այդ պատճառաբանությամբ չի կարելի հրաժարվել հյուրասիրությունից։ Ցանկալի է մի փոքր համտեսել եւ գովել տանտիրուհու խոհարարական հմտությունները, նույնը՝ ալկոհոլի դեպքում։ Պարտադիր չէ հայտարարել, թե ինչու չի կարելի խմել. խնդրեք չոր սպիտակ գինի եւ մի կում արեք։
Աշխարհիկ զրույցի համար տաբու են քաղաքականության, կրոնի, առողջության եւ փողի մասին թեմաները։ Անթույլատելի են՝ «Աստված իմ, ի՞նչ գեղեցիկ զգեստ է, որքանո՞վ եք գնել» եւ նմանատիպ արտահայտությունները։ Այնուամենայիվ, եթե ձեզ հարցրել են այդ մասին, ժպտացեք եւ կարող եք ասել, որ նվեր է։ Իսկ եթե զրուցակիցը պնդում է, պարզպես կարող եք ասել, որ չեք ցանկանում այդ մասին խոսել։
Անթույալտրելի է քննարկել բացակայող անձանց, այսինքն՝ բամբասել։ Անթույլատրելի է նաեւ վատ խոսել մերձավորների, օրինակ, ամուսնու մասին։ Եթե ամուսինը վատ է, ապա հարց է առաջանում, թե ինչու չեք անուսնալուծվում։ Չի կարելի նաեւ քամահրանքով խոսել սեփական երկրի մասին, դա նույնպես անբարեկրթություն է համարվում։