
ԵՄ-ը չի ճանաչում Աբխազիայի նախագահական ընտրությունները

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը չի ճանաչում այն սահմանադրական ու օրենսդրական շրջանակներում, որոնցում Աբխազիայում անցկացվում են ընտրություններ: Այս մասին նշվել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի երեկվա հայտարարությունում.
«ԵՄ-ն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքայիան ամբողջականությանը, ինչպես որ դա ճանաչված է միջազգային օրենսդրության կողմից:
Վրաստանից անջատված Աբխազիայի շրջանում օգոստոսի 24-ին «նախագահական ընտրությունների» անցկացման մասին հաղորդման ֆոնին մենք վերստին կրկնում ենք, որ ԵՄ-ը չի ճանաչում սահմանադրական ու օրենսդրական այն շրջանակները, որոնցում անցկացվում են այդ ընտրությունները»:
Նախնական տվյալներով, Աբխազիայի նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմության թեկնածու Ռաուլ Խաջիմբան: