 
                        Ուկրաինայի իշխանություններն արգելել են Euronews-ի ռուսալեզու տարբերակի հեռարձակումը
 
                                    Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի հեռուստա և ռադիո հեռարձակման գծով ազգային խորհուրդը կարգադրել է անջատել Euronews հեռուստաալիքի ռուսալեզու տարբերակի հեռարձակումը: Այս մասին նշված է գերատեսչության կայքում:
Գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալ Օլգա Գերասիմյուկը ռուսալեզու տարբերակն անվանել է ռուսական քարոզչության գործիք, քանի որ նրանում աշխատում են ռուս լրագրողներ:
Սրանից առաջ էլ Ուկրաինայի իշխանությունները կասեցրել էին ռուսական մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը: Դրանց թվում էին հայտնվել Первый канал. Всемирная сеть, РТР-Планета, Россия 24, НТВ-Мир, ТВ Центр-Иnternational հեռուստաալիքները:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        