Բաժիններ՝

Ռուսաստանի զինված ուժերը կհամալրվեն նորագույն սպառազինությամբ. Պուտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Յալթայում Պետդումայի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ռուսական բանակը համալրվելու է հարձակողական ու պաշտպանողական նորագույն սպառազինությամբ, որից չունեն աշխարհի մյուս բանակները.

«Խոսքը գնում է ամենաժամանակակից սպառազինության, այնպիսի հարձակողական ու պաշտպանողական համակարգերի մասին, որոնցից դեռ չունեն աշխարհի մյուս բանակները: Մենք դեռ կերջանկացնենք մեր գործընկերներին: Ռուսաստանն ունի իր անվտանգությունն ապահովելու մեծ զինանոց:

Ռուսաստանը, ինչպես և յուրաքանչյուր այլ մեծ պետություն, օժտված է իր ազգային շահերն ապահովելու տարբեր միջոցներով»: Պուտինը հաստատել է Ղրիմում առանձին ռազմական խմբավորում ստեղծելու մասին ծրագիրը: Պուտինի խոսքերով այդ ծրագիրը չի լինի շատ ծախսատար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031