Բաժիններ՝

Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է պատժամիջոցների մասին օրենքը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է պատժամիջոցների մասին կառավարական օրենքը: Տվյալ որոշման օգտին քվեարկել է խորհդարանի նիստերի դահլիճում գրացված 290 պատգամավորից 244-ը:

Քվեարկությունից հետո Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կառավարության անունից շնորհակալություն է հայտնել պատգամավորներին՝ ընդգծելով, որ խորհրդարանն այսօր կատարել է երկու պատմական քայլ դեպի երկրի էներգետիկ անկախություն, ինչպես նաև ի ցույց է դրել, որ Ուկրաինան ունակ է պաշտպանել իրեն:

Այժմ Ուկրաինայի վարչապետն Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի միջոցով իրավասու է սահմանել մի շարք պատժամիջոցներ, որոնք նման են արևմտյան գործընկերների (ԱՄՆ, ԵՄ, G7) սահմանած պատժամիջոցներին: Ուկրաինայի կառավարության պատրաստ «սև ցուցակում» հայտնվել է Ռուսաստանի և այլ երկրների 172 քաղաքացի, ինչպես նաև 65 ընկերություն, որոնց ճնշող մասը ռուսական են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս