Բաժիններ՝

Ուկրաինայի ՆԳՆ-ը կարող է քրեական գործ հարուցել Պուտինի դեմ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ՆԳՆ-ը կարող է դիտարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայի սահմանն ապօրինաբար հատելու փաստով քրեական գործ հարուցելու հնարավորությունը՝ կապված նրա ղրիմյան այցի հետ:

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն. «Ես կարծում եմ, որ այդ տարբերակը (քրեական գործ հարուցելը) կարելի է դիտարկել: Ես այդ տարբերակի մասին զեկուցելու եմ նախարարին:

Միակ խոչընդոտն այն է, որ Պուտինը՝ որպես պետության նախագահ, անձեռնմխելի անձ է, և հետևաբար չի կարելի դիմել Ինտերպոլին: Կա Վիեննայի դիվանագիտական կոնվենցիան, ինչի համար էլ անհնար կլինի նրան պատասխանատվության ենթարկելը»:

Պուտինի ղրիմյան այցը մեկնարկել է երեկ: Պուտինը մտադիր է այսօր Յալթայում հանդիպել Պետդումայի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների և Դաշնային խորհրդի անդամների հետ: Հանդիմանը մասնակցելու է նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս